Նիկոլի աներձագ-պատգամավոր Հրաչյան պարգևավճարները չի տարբերում հավելավճարներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը։
«Նիկոլի աներձագ-պատգամավոր Հրաչյան ասում է, թե ժողովրդին մանիպուլացնում են՝ պարգևավճար չէ, հավելավճար է։ «Մտքի տիտան» աներձագի ասածին ամբողջությամբ հումորով կարելի էր արձագանքել, եթե նա չլիներ ԱԺ պատգամավոր, բայց որքան էլ զավեշտալի է՝ նա պատգամավոր է և պատգամավոր է փեսա Նիկոլի շնորհիվ։
Աներձագ-պատգամավորը, անգրագետ և անհիմն հայտարարության հերթական ռեկորդը խփելով, փորձում է մանիպուլացնել հանրությանը, թե օրենքով որպես պարգևավճար տրված միլիարդավոր գումարները ոչ թե պարգևավճարներ են՝ այլ հավելավճարներ ու մի բան էլ մեղադրում է այլոց մանիպուլացնելու մեջ։ Ի՞նչ է ստացվում՝ փեսա վարչապետը հազար ու մի հեքիաթ է հորինում, որ արդարացնի բարձրաստիճան պաշտոնյաներին տրված ու տրվելիք հսկայական պարգևավճարների խնդիրը, ավելին ՝ սպառնում է, թե չեք ուզում պարգևավճար տանք՝ նոր հեղափոխություն արեք, աներձագը մի հայտարարությամբ փեսայի «հիմնավորումները» գցում է կեղտաջուրը։
Լավ, մի՞թե պատգամավոր Հրաչյան մինչ օրս չգիտի կամ չի տեսել իր վերադասի՝ ԱԺ նախագահի կարգադրությունները, որի հիման վրա ինքը և մնացած բոլոր պատգամավորները ամեն ամիս 30% պարգևավճար են ստացել, իհարկե գիտի և իմանալով հանդերձ փորձում է հերթական ծառայությունը մատուցել փեսա-վարչապետին, բայց ստացվում է՝ ինչպես միշտ և դառնում ծաղրի և պարսավանքի առարկա։
Հիշեցնեմ, որ 2019 թ-ին Աժ պարգևատրումային ֆոնդը կազմել է 2 մլն դոլար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը