Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Սիրելի և հպարտ ժողովրդին» այս անգամ ցանկանում է մոլորության մեջ գցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, թե իբր 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն առավոտից երեկո աշխատում են Ազգային ժողովում, ջանքեր են գործադրում, որ տարբեր ոլորտներում բարելավեն մարդկանց կյանքը և դրա համար ստանում են ընդամենը 450 հազար դրամի կարգի աշխատավարձ, սակայն չի նշել թե որ ոլորտներում:
Հատուկ Արարատ Միրզոյանի համար նշեմ, որ այդ բիզնես չունեցող պատգամավորի իրավունքները և պարտականությունները հստակ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները տարբեր ոլորտներում մարդկանց կյանքը բարելավելու ջանքեր գործադրելու պարտականություն չունեն, դրա համար կա գործադիր իշխանություն:
Ինչ վերաբերում է պատգամավորի աշխատավարձին, ապա այն ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կազմում է 661 400 (մաքուր 509 278) ՀՀ դրամ, բացի այդ 50,000 դրամ ոչ մի բան չանելու համար, որը կոչվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսեր: Այլ բան է, որ ճոխ ապրելու համար`փոշեկուլ, լվածքի մեքենա, սառնարան, ավտոմեքենա և այլ իրեր ձեռք բերելու նպատակով օգտվել են վարկային ծառայություններից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը