17 04 2020

Մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի. վարչապետ

Մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշեց՝  կորոնավիրուսի համաճարակը մեզնից պահանջում է վարքագծի նոր կանոններ և նոր ռեֆլեքսներ:

«Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են, բայց սա չպետք է թուլացնի մեր զգոնությունը, այլ հակառակը: Եթե մենք կրկնակի զգոնություն ցուցաբերենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի: Եթե այդպես չվարվենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի:

Այստեղ է, որ իմ կարգախոսը չի փոխվում, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես»,-ընդգծեց Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ