Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է ֆինանսավորել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ համաճարակին, ըստ իրեն, համարժեք չարձագանքելու համար։
Թրամփը ԱՀԿ-ին մեղադրում է համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու մեջ: Ի պատասխան՝ ԱՀԿ գլխավոր տնօրենը միասնության կոչ էր արել և կոչ արել խուսափել ճգնաժամը քաղաքականացնելու փորձերից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը