14 04 2020

Ժամը 14։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29 443 ընտրող

Ժամը 14։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29 443 ընտրող

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29 443 ընտրող կամ ընտրողների 28․2 տոկոսը։

Ստորև ներկայացված է Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի.

Ստեփանակերտ – 39 003 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 7951 քաղաքացի կամ ընտրողների 20․4 %-ը

Ասկերանի շրջան – 11 925 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4254 քաղաքացի կամ ընտրողների 35․7 %-ը

Հադրութի շրջան – 8521 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 3320 քաղաքացի կամ ընտրողների 39 %-ը

Մարտակերտի շրջան – 13 026 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4294 քաղաքացի կամ ընտրողների 33 %-ը

Մարտունու շրջան – 17 228 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5491 քաղաքացի կամ ընտրողների 31․9 %-ը

Շահումյանի շրջան – 2100 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 646 քաղաքացի կամ ընտրողների 30․8 %-ը

Շուշիի շրջան – 3906 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1187 քաղաքացի կամ ընտրողների 30․2 %-ը

Քաշաթաղի շրջան – 7096 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2202 քաղաքացի կամ ընտրողների 31 %-ը

Երևան 1 ընտրատեղամաս – 832 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 98 քաղաքացի կամ ընտրողների 11․8 %-ը 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ