14 04 2020

Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը. Գագիկ Համբարյան

Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը...

Պարզվում է, ապրիլի 13-ին Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի շուկայից 8,1 միլիոն դոլար գնելը Փաշինյանի կողմից մեկնաբանվել է որպես մարդկանց կողմից նրա կառավարության վարած քաղաքականությանը և դրամին վստահելու արդյունք...

Շատ ուրախ կլինեի, եթե Փաշինյանի ասածները համապատասխանեին իրականությանը... Չգիտես ինչու, երբ ինչ-որ միջազգային կազմակերպության վարկանիշում Հայաստանի դիրքերը վատանում են, պարոն վարչապետը դա անտեսում է և չի հրապարակում այս մասին... Փաշինյանի էջը ուսումնասիրելիս այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք Սինգապուրում կան քայլիստների երկրպագուների կենտրոն՝ Լոս-Անջելեսում...

Մինչ Փաշինյանը հրճվում է իր քաղաքականության և դրամի նկատմամբ հասարակության իբրև թե վստահությունից, աշխարհահռչակ Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը "Կայունից" "Բացասականի" և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը "BB-" մակարդակում: Զարմանալի չէ, թե ինչո´ւ Հայաստանի վարչապետը իր էջում չէր հրապարակել այս տեղեկությունը...

Իսկ թե ինչու են մարդիկ դոլար վաճառում, ինձ թվում է` շատ պարզ է... Մարդկանց մեծ մասը ծախսել է կուտակած դրամը և, քանի որ գումարի պահանջ ունի, սկսել է ծախել նաև պահուստավորված արտարժույթը... Բացի այդ, ըստ բազմաթիվ օգտատերերի, դոլարի վաճառքը նաև պայմանավորված է նրանով, որ տարվա կտրվածքով բազմաթիվ գործարարներ ապրիլին են վճարում շահութահարկը, որով ևս պայմանավորված է մեծ քանակությամբ դոլարի հայտվելն արտարժույթի շուկայում...

Հ.Գ. Մինչ Փաշինյանը հրճվում է միայն իրեն ու իր թիմակիցներին հայտնի ձեռքբերումներից` իր սիրած միջազգային կազմակերպությունները սառը ցնցուղ են կազմակերպում նրա համար...

Ի դեպ, հիշեցնեմ, որ Fitch Ratings-ը Standard & Poor’s-ի և Moody’s-ի հետ միասին մտնում է աշխարհի ամենաազդեցիկ վարկանիշային "մեծ եռյակի" կազմակերպությունների ցանկում...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ