13 04 2020

Տեղորոշվել է 3029 կոնտակտ․ Ավինյանը՝ նոր համակարգի մասին

Տեղորոշվել է 3029 կոնտակտ․ Ավինյանը՝ նոր համակարգի մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում նշեց՝ այս ողջ ընթացքում Հայաստանում ինքնամեկուսացվել է մոտ 7 հազար անձ, եղել է մոտ 400 խախտումների դեպք: 

Ավինյանը նշեց, որ քաղաքացիների տեղորոշման գործիքի կիրառուից ի վեր այդ եղանակով վերլուծվել է թվով 315 հիվանդի կոնտակտներ, եւ վերհանվել է թվով 3029 քաղաքացու կոնտակտ, որոնք լրացուցիչ կոնտակտներ են. «3029 կոնտակտ համակարգի կողմից ավտոմատ տեղորոշվել է: Դրանց բոլորի հետ կապ է հաստատվել եւ նրանից մի մասը ինքնամեկուսացվել է»:

ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց, թե արդյոք ճիշտ չէր լինի այդ 3029 անձանց թեստավորել, որ ով վարակակիր է, մեկուսացվի, ով վարակաիր չի, նրա վեաբերյալ տվյալներ չհավաքել: Ավինյանը նշեց, որ դա իդեալական տարբերակ կլիներ, եթե չլիներ հիվանդության 14-օրյա ինկուբացիոն շրջանը, որի ընթացքում պոտենցիալ վարակակրի մոտ ՊՇՌ թեստանելու դեպքում վարակի չափաքանակը այնքան չի լինի, որ արձանագրվի, որ նա վարակաիր է: Դրա համար է գործում ինքնամեկուսացման ռեժիմը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ