Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանի դուխը չի հերիքու՞մ բարձրաձայնելու տեքստիլ արտադրամասի սեփականատիրոջ անունը.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր facebook-յան ուղիղ միացման ժամանակ, անդրադառնալով արտակարգ իրավիճակի երկարաձգմանը, կրկին անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը և բացահայտեց, որ 1000-ին մոտ հիվանդների մեծ մասը տեքստիլ արտադրամասի հետ կապ ունեցողներն են...
Հետաքրքիր է, ինչու՞ Փաշինյանը չի նշում այդ արտադրամասի սեփականատիրոջը...
Նա մի անգամ հայտարարել է, որ դա կոռեկտ չէ... Սակայն տեքստիլ արտադրամասի սեփականատիրոջը կոռեկտության քողի տակ պաշտպանող և քողարկող վարչապետը նույնը չարեց էջմիածնեցի կնոջ պարագայում, ում ոչ միայն բացահայտ մեղադրեց կորոնավիրուսի տարածման մեջ, այլև կեղծ տեղեկություններ էր անձամբ տարածում նրա մասին՝ դրանով այդ կնոջը դարձնելով քավության նոխազ և նրա դեմ ուղղելով իր հարազատ իրական և կեղծ երկրպագու-օգտատերերի ամբողջ չարությունն ու ատելությունը։
Պարզվում է՝ դուխով Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով կաշկանդված է այդ արտադրամասի սեփականատիրոջ առաջ և վախենում է նրա անունը տալ... Ինչպես նաև վախենում է, որ տալուց հետո էլ ավելի վատ վիճակում է հայտնվելու, քանի որ որոշ ժամանակ առաջ պետական լրատվամիջոցով փորձում էին հերքել, որ այդ արտադրամասում կորոնավիրուսով վարակվածներ են եղել և այնտեղ ամեն ինչ լավ է...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը