10 04 2020

Ինչպե՞ս ազդեց կորոնավիրուսը ԼՂ կարգավորման գործընթացի վրա․ ԱԳՆ պարզաբանումը

Ինչպե՞ս ազդեց կորոնավիրուսը ԼՂ կարգավորման գործընթացի վրա․ ԱԳՆ պարզաբանումը

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հ1-ի եթերում՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում, անդրադարձել է սահմանային իրավիճակին և պլանային դիտարկումների դադարեցմանը՝ նշելով, որ  կորոնավիրուսը որոշակի ազդեցություն ունեցավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

«Դադարեցվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը։Այժմ ամենակարեւորը հրադադարի ռեժիմի պահպանումն է, որպեսզի մենք ռեսուրսները կենտրոնացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Շատ գնահատելի էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Մենք նաեւ ողջունել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հայտարարելու կոչը: Արձանագրվել են զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից, մենք արձագանքել ենք դրան: Ունեցել ենք 3 վիրավոր, որոնցից մեկը երեխա է: Առաջնայինը հրադադարի անշեղ պահպանումն է: Մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այդպիսի խախտումներն անպատասխանատու քայլեր են»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը պատասխանատու վարք կդրսեւորի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ