Քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ԲԱՐԵՎ ԻՄ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄ»։
Ինչպե՞ս ես։ Խանութ մտե՞լ ես, գները տեսե՞լ ես, «չոր հաց» ունե՞ս, թե թերթիկդ լրացնում ես, որ դուրս գաս ու որևե մեկիցս պարտքով գումար ուզես...
Վա՞տ ես... ասեմ ավելին, ավելի վատ ես լինելու, որովհետև միամիտ ես, որովհետև խաբել են քեզ ու վերջին շապիկդ էլ վրայիցդ հանում են։ Բայց դու դիմացի։ Ձայն մի հանի։ Վերջը՝ լավ կլինի... վերջը...))) երևի երբ էլ չլինես։
Քեզ թվում էր հեղափոխությունից հետո մեղր ու կարա՞գ են բաժանելու։ Ճիշտ էիր, բայց ոչ քեզ ու ոչ մեղր ու կարագ, այլ իրենց, ու սև խավիար։ Քեզ, միայն խաբելու են, որովհետև Դու ես դա ուզում։ Դու ուտոպիա ես ուզում՝ որ չաշխատես ու լավ ապրես, որ մի բարի «ձյաձյա» գա, ու պարտքերդ փակի, որ քո տեղը որոշում կայացնեն, բայց պտուղները՝ դու վայելես, որ երեխուդ ժամանակ չտրամադրես, բայց նա դաստիարակված ու կիրթ մարդ մեծանա և ամենակարևորը՝ միշտ մի «դև» ես ման գալիս, որ քո անհաջողությունները բարդես նրա վրա։ Մի տարի առաջ ունեիր՝ դա Ռոբերտ Քոչարյանն էր։ Քեզ ասեցին՝ մինչև Քոչարյանը չբանտարկվի դու լավ չես ապրի, ու դու կրկին հավատացիր... Քոչարյանը բավական ժամանակ է բանտում է, իսկ քո պարտքերն ավելացել են և չգիտես էլ թե ոնց ես մարելու։
Իմ «հեղափոխական բարեկամ», սառնարանդ դատա՞րկ է, վարձերը չես կարողանում տալ, այս իշխանության՝ քո դեմքին շպրտած օգնությունը համեմատում ես այլ երկրների հետ ու ողբու՞մ, երեխաներդ սովա՞ծ են ու դու դեռ տագնապով սպասում ես մի երկու ամսվա ընթացքում գնաճի նոր ու հզոր ալիքի՞ն, սարսափում ես երբ պատկերացնում ես թե ինչ տեղի կունենա երբ, գազի գինը կթանկանա կամ կուբացի տրանսվեստիտները մի օր քո՛ երեխային կհանդիպեն...
Կարծում եմ արդեն հասկանում ես, որ քեզ խաբել են, ու այնպես են խաբել, ոնց դեռ ոչ ոք չէր խաբել։
Իրականում Դու ես այդպես ուզել՝ երբ արդարության համար դուրս էիր եկել ու փողոց էիր փակում, քո պաշտած առաջնորդը հենց սա էր պատրաստել Քեզ համար։ Իսկ դու, միամտաբար հավատացիր... Այնպես որ ունես այն, ինչի համար «պայքարել ես»՝ ուտոպիա։
Իմ «հեղափոխական բարեկամ», ուզու՞մ ես լսել իրականությունը, ուզու՞մ ես իմանալ երբ ես լավ ապրելու... ԻՐԱԿԱՆՈւՄ ՄԻՆՉԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՄԵՋ ՉԼԻՆԻ՝ ԴՈւ ՔՈ ՊԱՐՏՔԵՐԸ ՉԵՍ ԿԱՐՈՂԱՆԱԼՈւ ՓԱԿԵՍ, սառնարանդ չի լցվելու, աշխատանք չես ունենալու, գազի գինը չի էժանանալու, Ռուսաստանում արտագնա աշխատանքից նորմալ փող չես բերելու, երեխադ ուսում չի ստանալու, տրանսվեստիտներն էլ այս երկիրը չեն լքելու։ ԴՈւ ՀԱՅ ՉԵՍ ԼԻՆԵԼՈւ։
P.S. Մանկուրտ մի եղիր, գոնե մի անգամ կյանքումդ սթափ մտածիր...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը