Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
«Ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի 2017-2018 թթ-ի գործունեության արտաքին անկախ աուդիտը, որը իրականացնում էր ԱՈՒԴԻՏԻ ոլորտում ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՌՅԱԿԻ մեջ ներառված ընկերություններից մեկի կողմից:
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ կողմից արձանագրվել են 9 ուղղությամբ տեղ գտած համակարգային թերացումներ, խնդիրներ: Համակարգային ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ու ԽՆԴԻՐՆԵՐՆ առնչվում են վերահսկողության և արդյունավետ կառավարման համակարգերի բացակայությանը բազմաթիվ ոլորտներում:
Մասնավորապես՝
Գնումների գործընթացների կազմակերպում,
Ավիատոմսերի ձեռք բերում,
Գործուղումների օրապահիկների տրամադրում,
Ծառայողական մեքենաներին վառելիքի տրամադրման և օգտագործման վերահսկողություն,
Մատակարարման պայմանագրերի պահանջների անվերահսկելիություն,
Կադրերի կառավարում և փաստաթղթավորում,
Ներքին աուդիտի անկախության բացակայություն:
Պետք է փաստեմ, որ նախկինում արձանագրված թերացումներից որոշները արդեն իսկ վերացված են իսկ որոշ մասով իրականացվում են աշխատանքներ, սահմանված է ժամանակացույց դրանք վերացնելու ուղղությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը