Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցել զինատեսակների լայն տեսականու՝ այդ թվում ավիացիոն տեխնիկայի մատակարարման հարցով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից։
ՌԴՀՏԾ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբևան հայտնել է, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում համարվում է ՌԴ գործընկերը, և Մոսկվան պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների։
Ադրբեջանի ՊՆ-ն օրերս հայտարարել է ռուսական Միգ-35 և Սու-35 կործանիչների հանդեպ հետաքրքրության մասին։ Ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչներն արդեն այցելել են «Սուխոյ» կազմակերպության և «Միգ»-ի արտադրամասեր։
2019 թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր ռազմատեխնիկական ոլորտում ՌԴ-ի հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր կնքելու մասին, որից 3 միլիարդն արդեն իրականացվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը