08 04 2020

Այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով. Տիգրան Ավինյան

Այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով. Տիգրան Ավինյան

Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով: Այս մասին իր տեսաուղերձում նշել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան ԱՎինյանը:

«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորին անվտանգությունն ու առողջությունը: Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն եթե դրսեւորենք դժվարին պահերին համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը:

Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու եւ կարգապահ, մնացեք տանը, հետեւեք հիգիենայի կանոններին:Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,-ասված է ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ