08 04 2020

2-րդ նախագահի հարցը վենդե՞տա է, թե՞ ձեր համատեղ ակցիան․ Արփինե Հովհաննիսյան

2-րդ նախագահի հարցը վենդե՞տա է, թե՞ ձեր համատեղ ակցիան․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․

«2-րդ նախագահի նկատմամբ իրականացվողը ի՞նչպես եք գնահատում, պարոն նախագահ: Վե՞նդետա է, ապօրինությու՞ն, սրտի մխիթարա՞նք, ձեր ու Նիկոլի համատեղ ակցիա՞, գուցե հանդուրժողականության քարո՞զ։ Կհստակեցնե՞ք։ 

Իսկ Նիկոլը դադարեցնելու՞ է մեր բոլորի հանդեպ կիրառվող հոգեբանական տեռորը։ Ճշտե՞լ եք։ Ասեմ, որ մեզ եւս ինչպես իրեն, տհաճ է, երբ 2 տարի շարունակ իր քարոզչական գործիք վուլգար ու ամորֆ զանգվածները ( ֆեյքերն ու ոչ միայն) հայհոյում են մեզ ու մեր ընտանիքներին», գրել է Արփինե Հովհաննիսյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ