07 04 2020

Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի. Գագիկ Համբարյան

Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ շարքային մորթապաշտ է և պետական մտածելակերպից զուրկ մեկը...

Իր 4-ժամյա մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Քաղավիացիայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, հայտարարել է, որ ".... հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ՝ զենքերի վաճառք և այլն և այլն, և դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ..."...

Հետաքրքիր է, Փաշինյանը չի՞ հասկանում, թե՞ ինչ վտանգավոր հայտարարություններ է անում, և այս իր խոսքերն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար... Սեփական ձախողումները պարտակելու, Տաթևիկ Ռևազյանի տապալումը արդարացնելու համար պետական մտածելակերպից զուրկ սույն անձը բացահայտ վարկաբեկում է Հայաստանը՝ այն ներկայացնելով որպես ապօրինի զենքի վաճառքի մեջ ներգրավված և ահաբեկիչների հետ համագործակցող և հովանավորող ավիաընկերությունների երկիր...

Փաշինյանի այս հայտարարությունն ուղղակի նվեր է Բաքվին և Անկարային, որոնք, իրենք լինելով ահաբեկիչների հետ համագործակցող և ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների հովանավորող երկրներ, մշտապես Հայաստանին մեղադրել են այն ամենի մեջ, ինչի մասին բարձրաձայնում էր Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը...

Մորթապաշտ Փաշինյանը նախկիններին վարկաբեկելու և սեփական մորթին ու իշխանությունը ամեն գնով փրկելու և պահպանելու համար պատրաստ է ամենանենգ և ամենացածր քայլերին... Նա ընդունակ է նույնիսկ Հայաստանի նախկին ղեկավարությանը մեղադրել Ալ-Կաիդայի հետ համագործակցելու մեջ՝ շատ լավ պատկերացնելով, որ իր այդ հայտարարությունը բումերանգի պես հարվածում է նաև Հայաստանի միջազգային վարկանիշին, բայց դրա դիմաց պահպահել իշխանությունը...

Ի դեպ, պրիմիտիվ դատողություններով աչքի ընկնող Փաշինյանը նաև հայտարարել է` "ամենևին չի տխրում այս վիճակից", որ Քաղավիացիային զրկել են դեպի եվրոպական երկրներ մեր ավիաընկերություններին լիցենզիա տալու իրավունքից, բայց նաև բացահայտում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշումը բողոքարկել է... Ստացվում է՝ վարչապետը և Քաղավիացիայի կոմիտեն չեն համաձայնեցնում քայլերը...Հարց է առաջանում՝ "Եթե ամենևին չես տխրել այդ որոշումից, ապա ինչո՞ւ եք բողոքարկել"...

Հ.Գ. Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական Բաքուն և նրա սատելիտները բազմիցս են փորձել ապացույցներ գտնել, որ Հայաստանը հովանավորում է ահաբեկիչներին և ապօրինի զենք ու թմրամիջոցներ է վաճառում, բայց մինչև հիմա որևէ ապացույց չի գտել... Մինչև հիմա ազերիների միլիոնավոր դոլարներ են ծախսել Հայաստանը վարկաբեկող և զրպարտող հոդվածներ պատվիրելու համար... Հուսանք, պարոն Փաշինյանը դրանք կներկայացնի իր ադրբեջանցի "կիրթ" գործընկերոջը, որի ընտանիքին պատկանող “Silk Way Airlines” ավիաընկերությունը բրիտանական, ամերիկյան, բուլղարական և այլ երկրների հետաքննող լրագրողների և ԶԼՄ-ների կողմից մեղադրվում է մեծ ծավալով զենք, թմրամիջոցներ տեղափոխելու և հանցավոր այլ գործարքների մեջ ներգրավված լինելու մեջ..․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ