06 04 2020

Չի բացառվում, որ Արցախում Փաշինյանի իշխանությունն ուղիղ կառավարում սկսի. Աղասի Ենոքյան

Չի բացառվում, որ Արցախում Փաշինյանի իշխանությունն ուղիղ կառավարում սկսի. Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քաղաքագետ, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին ու դրանց հաջորդած իրադրությանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արցախի ընտրություններին Հայաստանից գործուղված էմիսարները կատարեցին ամենասեւ գործը․ նրանք չկարողացան գտնել այնքան խախտումներ, որ ընտրությունները կասկածի առնվեին, սակայն նրանց գրանցած խախտումները որոշ ուժերի համար բավարար են Արցախում խժդժություններ սկսելու համար։

Սրան միացավ երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանի խիստ երկիմաստ հայտարարությունը, որը իրավիճակը հանգուցալուծելու փոխարեն այն ավելի սրեց։

Նման վտանգավոր զարգացումների դեպքում չի բացառվում այնպիսի իրադրություն, որ վիճակը Արցախի Հանրապետության գործող իշխանությունների վերահսկողությունից դուրս գա, եւ Նիկոլ Փաշինյանը, իրականացնելով իր «Արցախը Հայաստան եւ վերջ» լոզունգը, այնտեղ մտցնի ուղիղ կառավարում։ Սրանից հետո ղարաբաղյան հարցի նիկոլական լուծումն իրականացնելը դառնում է պարզագույն տեխնիկական հարց։

Փաստորեն, անգամ ներկա ճգնաժամային իրավիճակում էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավադրությունը Արցախի դեմ։ Եվ պետք չի հանկարծ ասել, թե Նիկոլը ի՞նչ կապի ունի Արցախի ընտրությունների հետ․ նման բան ասողները պարզ դեմագոգներ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ