04 04 2020

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որևէ բուժում չի ստանում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որևէ բուժում չի ստանում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որևէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի: Կառավարությունում այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող տեղի ունեցած խորհրդակցությանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ աշխարհում  կա 1 մլն 119 հազար հաստատված կորոմավիրուսի դեպք, արձանագրվել ե 59 245 մահ և 229 338 մարդ առողջացել է: Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակվում են նոր դեպքերը կորոնավիրուսի: Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք ցավոք սրտի 7 մահ, 43 մարդ առողջացել է և այս  պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ, իհարկե էնքանով, որքանով էդ պրոցեսը  համարվում է բուժման, որովհետեւ մեծամասնությունը ավելի քան 500 մարդ ըստ էության որեւէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի, բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են և նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը հակաճգնաժամային 9 միջոցառումների ծրագիր է ընդունել, որոնցից հինգը սոցիալական բնույթի են: «Բայց մենք հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ և չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այս պայմաններում աջակցության կարիք»,- ասաց նա և նշեց, որ Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր կենտրոնանում են աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, երբ դա հնարավոր կլինի: «Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով ախատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա և նշեց, որ այդ գործիքը, որով կարող են խթանել դա, կապիտալ ծախսեի արդյունավետ իրականացումն է և ծավալների մեծացումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ