«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Սրով եկել ես ավելի սուր սրով գնալու ես:
Ցավոք նման տեսարաններ եւ միջադեպեր հաճախակի են լինելու: Ավելին, ես առավել քան վստահ եմ, որ շատ շուտով մարդիկ Նիկոլի պաշտոնյաներին փողոցում տեսնելիս վիրավորելու են ու անգամ ինքնադատաստան են տեսնելու հանուն իրենց երեխաների սնունդի: Նիկոլի ապաշնորհ կառավարությունը մարդկանց հասցրեց համաճարակի եւ սովի դռները ու սրա պատասխանը հենց Նիկոլն էլ պետք ա տա:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք օգնել տեսանյութի քաղաքացուն սնունդով, գումարով և այն ամենով ինչը կարող ենք: Անգամ պատրաստ եմ «Նիկոլից տուժած քաղաքացիների» աջակցման նախաձեռնող խումբ ստեղծելու լուրջ առաջարկներ քննարկել: Ես, որ այս պահից այդ ուղղությամբ լուրջ մտածում եմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը