02 04 2020

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 30-ին Տավուշի Ոսկեվան գյուղում ադրբեջանական ուժերի կրակոցներին։ Ճեպազրույցի ընթացքում Զախարովան ասել է․

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ սահմանին շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը, միևնույն ժամանակ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական կառույցները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում: Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից և կրկին նստել բանակցային սեղանի շուրջ, երբ դրա համար օբյեկտիվ պայմաններ ստեղծվեն»,- ասել է Զախարովան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ