01 04 2020

Արայիկ Հարությունյանի երեք պայմանը՝ այլ ուժերի հետ համագործակցության համար



Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում կառավարության կազմը, քանի որ իր կուսակցությունը միանձնյա չի կարող ղեկավարել, ասաց, որ կարող է համագործակցել այն ուժերի հետ, որոնք կընդունեն օրակարգը։

«Արցախի զարգացման սոցիալ-տնտեսական, Արցախի անվտանգության և կա նաև մի կարևոր պայման․ ես հայտարարել եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել, և միայն մի հարցում կարող է լինել տարաձայնություն՝ դա ղարաբաղյան խնդիրն է, իսկ փա՛ռք Աստծո, այսօր որևէ տարաձայնություն չկա Հայաստանի իշխանության և գոնե մեր կուսակցության դիրքորոշումներում։ Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրի շրջանակներում, պատրաստ ենք»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հարցին՝ Մասիս Մայիլյանին պաշտոնի առաջարկություն անելո՞ւ է, Սամվել Բաբայանի հետ համագործակցելո՞ւ է, պատասխանեց․ «Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, հարևաններ ենք, Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ծառայում էի, թեկնածուներից 2-ը սանիկներս են։ Ես որ սկսեմ թվարկել, թե որի հետ ինչ հարաբերություն ունեմ․․․ Բոլորի հետ ընկերներ ենք»։

Նշենք, որ Արցախի խորհրդարան են անցնում 5 քաղաքական ուժ, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի ղեկավարած կուսակցությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ