Պարզ է, որ կառավարությունն ինչ-որ քայլեր պետք է աներ։ Ինձ համար զարմանալի էր նախնական անհոգ վերաբերմունքը։ Ես մի քանի օր առաջ իմ էջում գրեցի, որ երբ վերադարձել էի Հայաստան, այստեղ էլ իմ մտերիմներից լսեցի, որ այս ամենը չափազանցում են, ոչ մի վտանգ չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Ինձ զարմացրեց նախնական արհամարհական վերաբերմունքը և առողջապահության նախարարի և վարչապետի, որ ասում էր կորոնավիրուսն ում շունն է։ Երբ պաշտոն ես զբաղեցնում, քո առաջին խնդիրն է զգաստության կոչ անել և անմիջապես քայլեր ձեռնարկել»,- ասաց Հայրիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը