Գազպրոմ Արմենիան դիմել է ՀԾԿՀ՝ հուլիսի մեկից գազի գինը 36% բարձրացնելու նպատակով։
Ռուսաստանի Դաշտնության համար գազի վաճառքը երբևիցէ չի կրել տնտեսական բնույթ, այլ միշտ ծառայել է բացառապես քաղաքական նպատակներին։ Սա անհերքելի փաստ է, ինչպես նաև փաստ է, որ Հայաստանի «փայլուն» հարաբերությունները Ռուսաստանի հետ թևակոխում են նոր, էլ ավելի «փայլուն» մակարդակի։
Բայց ես հիշում եմ ոնց էր մի կին, ում Նիկոլը այցելել էր, ասում էր, թե բա հացն որ հազար դրամ էլ դառնա մեկ է մեր դուխով Վարչապետին ենք ընտրելու։
Դե ինչ, ընտրել եք՝ վայելեք։
Ցավում եմ, որ տարիներ առաջ ասածս ապացուցվում է այսօր։ Մենք չենք ուզում լավ ապրել, հայը ուզում է, որ իր կողքին ապրողը իր պես վատ ապրի։ Եվ մինչև այս մտածելակերպը չփոխվի, մենք դատապարտված ենք Նիկոլների և իր պեսների, որոնք անխուսափելիորեն ստիպելու են բոլորին վատ ապրել, շատ վատ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը