01 04 2020

Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները՝ 8 շրջաններից 7-ում․ Աղյուսակներ

Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները՝ 8 շրջաններից  7-ում․ Աղյուսակներ

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները 7 շրջաններում և Երևանում։ Բացակայում են միայն Մարտակերտի արդյունքները։

Ստեփանակերտում ընտրություններին մասնակցած 27 965 ընտրողից 11 869-ը քվեարկել է Արայիկ Հարությունյանի օգտին, 8455-ը՝ Մասիս Մայիլյանի, 3959-ը՝ Վիտալի Բալասանյանի։

Ասկերանի շրջանում քվեարկությանը մասնակցել է 9611 ընտրող, որոնցից 4445-ը քվեարկել է Արայիկ Հարությունյանի օգտին, 1598-ը՝ Մասիս Մայիլյանի, 2226–ը՝ Վիտալի Բալասանյանի։

Հադրութի շրջանում քվեարկել է 6727 ընտրող, որոնցից 3610-ը ձայն է տվել Արայիկ Հարությունյանին, 1278-ը՝ Մասիս Մայիլյանին, 890-ը՝  Վիտալի Բալասանյանին։

Մարտունու շրջանում քվեարկությանը մասնակցել է 12 562 ընտրող։ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 6131 ընտրող, Մասիս Մայիլյանի օգտին՝ 3178 ընտրող, Վիտալի բալասանյանի օգտին՝ 1378։

Շահումյանի շրջանում քվեարկությանը մասնակցել է 1601 ընտրող, որոնցից 888-ը քվեարկել է Արայիկ Հարությունյանի օգտին, 323-ը՝ Մասիս Մայիլյանի, 200-ը՝ Վիտալի Բալասանյանի։

Շուշիի շրջանում քվեարկությանը մասնակցել է 2879 ընտրող, որոնցից 1297-ը քվեարկել է Արայիկ Հարությունյանի օգտին, 684-ը՝ Մասիս Մայիլյանի, 543-ը՝ Վիտալի Բալասանյանի։

Քաշաթաղի շրջանում ընտրություններին մասնակցել է 7110 ընտրող։ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է նրանցից 2714-ը, Մասիս Մայիլյանի օգտին՝ 1048-ը, Վիտալի Բալասանյանի օգտին՝ 217 ընտրող։ 

Երևանում քվեարկել է 409 ընտրող, որոնցից 191-ը քվեարկել է Արայիկ Հարությունյանի օգտին, 103-ը՝ Մասիկ Մայիլյանի, 65-ը՝ Վիտալի Բալասանյանի։

Արդյունքները, ըստ աղյուսակների, կարող եք դիտել այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ