31 03 2020

«Իմ քայլ»-ում շատերն ամաչում են, որ մասնակցում են այս գործընթացին․ Արսեն Բաբայան

«Իմ քայլ»-ում շատերն ամաչում են, որ մասնակցում են այս գործընթացին․ Արսեն Բաբայան

«Իմ քայլը» խմբակցությունում ունեմ ընկերներ, որոնք ամաչում են այս իրողության համար, նրանք ամաչում են, որ ստիպված են մասնակցել մի գործընթացի, ինչով ոչնչացնում են կառավարությունն ու պառլամենտը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է․ Արսեն Բաբայանը:

«Հարգելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ

«Իմ քայլը» խմբակցությունում եւ գործող կառավարությունում ունեմ բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ մարդիկ կան, որոնց հարգում եմ ու բավականաչափ ճանաչում։

Հավաստիացնում եմ, որ նրանք ամաչում են այս իրողության համար, նրանք ամաչում են, որ ստիպված են մասնակցել մի գործընթացի, ինչով ոչնչացնում են կառավարությունն ու պառլամենտը։

Իհարկե այս գրառմանս տակ նրանցից մի քանիսը երեւի գրեն, թե չեն ամաչում, բայց ես հո իրենց լա՞վ եմ ճանաչում։

Վաղուց ապացուցված է, որ հեղափոխության էյֆորիայի ընթացքում 70 եւ ավելի տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ձեւավորած իշխանությունն իրավունք չունի մեկ տարուց ավելի կառավարել պետությունը, քանի որ դրանից հետո այդ քաղաքական ուժը մեծ վտանգ է սպառնում ազգային ու պետական անվտանգությանը։

Մեզ արտահերթ ընտրություններ են պետք, մեզ իրական հեղափոխություն է պետք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ