31 03 2020

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում կքննարկի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը. հարցը հավանության արժանացավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Գալստյանի թեկնածության հարցը հանձնաժողովի նիստում ստացավ 2 դեմ և 5 կողմ ձայներ: 
Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: 
Հանձնաժողովի նիստում թեկնածուն պատասխանեց պատգամավորների զանազան հարցերի: Մասնավորապես հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ ԿԲ մասին օրենքում նախագահը պետք է լինի մի անձ, որը ֆինանական համակարգում ունի բարձր հեղինակություն: Նա ասաց՝ որպեսզի որոշեն, թե արդյոք Գալաստյանն այդ անձն է, թե ոչ, պետք է իմանան նրա ներդրումները, ինչ է արել օրինակ որպես ԿԲ խորհրդի անդամ:  

Անդրադառնալով նրան, թե արդյոք ԿԲ նախագահ լինելու համար պարտադիր պետք է ունենա առևտրային բանկում աշխատելու փորձ, նա նշեց՝ Բեն Բեռնանկեն  և մյուսները մերժել են առևտրային գործունեութունը և նրանց հիմնական ֆոկուսը եղել է հանրայինն ու գիտականը: Գալստյանը կարծում է, որ ԿԲ-ի պարագայում դա արդարացված է, ԿԲ-ն հանդիսանում է նաև գիտահետազոտական իստիտուտ, որը օժանդակում է կառավարությանը: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իր գիտելիքները բավարար են, որ կարողանա ղեկավարել մի կառույց, որտեղ տեղի է ունեցել անցում դրամավարկայինից դեպի ֆինանսական կայունություն՝ վստահեցրեց, որ այո: «Իմ վերջին 1.5 տարվա գործունեությունը որպես խորհրդի անդամ, մեծապես առնչվել է այդ թեմաների հետ: Ֆինանսական կայունությունն ինչ-որ պահերի դառնում է ավելի կարևոր»,-ասաց նա:
Կենտրոնական բանկի գործող նախագահը Արթուր Ջավադյանն է: Նրա պաշտոնատավարման ժամկետը լրանում է ամռանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ