Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Թուրքիայում գտնվող 56 ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար. այս հարցով խնդրել են նաև Մայր Աթոռի օգնությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«Քանի որ մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություն Թուրքիայում, դրա համար համագործակցում ենք Մայր Աթոռի հետ, ուստի կխնդրեմ չվախենալ և գրանցվել»,- կոչ արեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ապա փոխնախարարը իրազեկեց, որ այս պահին աշխարհի 46 երկրում ունենք 600 ՀՀ քաղաքացի:
«Սրանք այն քաղաքացիներն են, որոնք գրանցվել են մեր դիվանագիտական ներկայացուցչություններում, իհարկե, այս 600-ից ոչ բոլորն են, որ ցանկանում են հիմա վերադառնալ Հայաստան»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը