27 03 2020

​61 միլիոն դրամի պարգևատրումներ ԱԺ-ում՝ փետրվար ամսվա համար․ Antifake.am

​61 միլիոն դրամի պարգևատրումներ ԱԺ-ում՝ փետրվար ամսվա համար․ Antifake.am

Antifake.am–ը  գրում է.

«Ազգային ժողովը շարունակում է ամեն ամիս շռայլորեն պարգևատրել ԱԺ պատգամավորներին ու աշխատակիցներին։

Պարզելու, թե փետրվարին կատարած աշխատանքների համար որքան պագևավճար է բաժանվել՝ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը։

Հարցման պատասխանում AntiFake.am-ին հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։ Հարցման պատասխանում նաև հղում են կատարել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին՝ մերժելով տրամադրել կարգադրության հավելվածը։

Հիշեցնենք նաև, որ 2020թ․ փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ էին բաժանվել։ Պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար, որոնք պարգևատրվել էին 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։

Այսպիսով, հունվարի 17 աշխատանքային օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ երկրում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակերում ԱԺ պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մարտ ամսի դեռևս չստացած պարգևավճարները հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ