Արա Վարդանյանը գրում է․
«Մոտենում են Արցախի Հանրապետության Նախագահական ընտրությունները։ Այս ընտրությունները հերթական չեն, այլ վճռորոշ Արցախի ապագահի համար։ Հենց դրանից ելնելով է, որ Արցախի մեր հայրենակիցները պետք է կատարեն ճիշտ և ամբողջությամբ գիտակցված որոշում։ Այսօր մամուլում հայտնվեց Նախագահի թեկնածուներից մեկի հանդեպ Ռուսաստանի Դաշտնության կողմից 5 տարի ժամկետով ՌԴ այցելելու արգելքը ապացուցող փաստաթուղթը։ Հատկանշական է, որ արգելքը դրվել է Ռուսաստանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու պատճառով։
Կարծում եմ, որ այս պահից սկսած Արցախում չպետք է լինի գետ մեկ գիտակից քաղաքացի, ով իր ձայնը կտա Մասիս Մալյանին՝ գիտակցելով, որ այս թեկնածուն արդեն իսկ պարտվել է միջազգային քաղաքական հարթակում։
Չի կարող Արցախի Նախագահ լինել մի մարդ ում մուտքը ՌԴ արգելված է։
Ըստ իս իրական քաղաքական պայքարը այսուհետ լինելու է Արայիկ Հարությունյանի և Վիտալի Բալասանյանի միջև։ Ըստ իս, երկուսն էլ արժանի թեկնածուներ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը