20 10 2023

Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված Հանապետութունը․ Սավել Շահրամանյան



 

«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Էդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը այստեղ չեմ կարող ասել։ Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված Հանապետութունը։ Ես սրա պատասխանը կտամ հանրային ձևով»,- Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքված քաղաքացիներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Առաջիկայում բոլոր հարցերին կանդրադառնամ։ Նաև այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով։ Ամսի 20-ին՝ 24 ժամ հետո, ռազմական գործողությունները կանգնել են, և գիտեք որտեղ են կանգնել։

Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա՝ եթե իմանայինք, որ կարող ենք հաղթել ռազմական գործողություններում, մինչև վերջ կկանգնեինք։ Մենք խնայել ենք մեր տղերքին, խայել ենք մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված էր։ Մեկ ժամ հետո կանգներ պատերազմը, մտնելու էին քաղաք, երեխաներին կոտորեին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ