26 03 2020

Մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները. Շարմազանով

Մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները:

Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է:

Փետրվարին պանդեմիա չկար:

Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել էր, Ստալինը ժողովրդին ներկայացներ 41-ի մայիսի տնտեսական նվաճումները:

Հիշեցնեմ, մինչեւ կորոնավիրուսն էլ Փաշինյանը վաղուց կորցրել էր տնտեսական թռիչքաձև զարգացման, աննախադեպ ներդրումների, սփյուռքից հայրենիք վերադարձողների լայնածավալ ներգաղթի, աղքատության կրճատման, մի խոսքով կյանքի որակի բարձրացման համար մինչ իշխանափոխությունը խոստացված «կախարդական փայտիկը»:

Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ:

Առողջություն եւ սթափ դատողություն բոլորիս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ