24 03 2020

Պարտադիր է Արցախում ժամանակավորապես ընտրական գործընթացները դադարեցնելը. Գևորգ Գևորգյան



Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն կա: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Չեմ կիսել ու չեմ կիսում որևէ անձի՝ ով ուզում է լինել, կարծիքը, որ Արցախում հիմա իրականում չկա համաճարակ, ոչ մեկը չի կարող դա ասել: Նույն կերպ օրեր առաջ երկրի թիվ մեկ պատասխանատուն խոսում էր իրավիճակի մասին, որ Հայաստանում չկա կորոնավիրուս, հետո մեկ-երկու դեպքից հետո սկսեցին թվերն աճել, արդեն, ինչպես փաստացի գիտենք, իրենցից տված ինֆորմացիայով 40-ով են աճում թվերը: Այնպես որ, ինչպե՞ս կարող են խոսել և վստահ լինել, որ Արցախում այդ իրավիճակը չկա: Ես չեմ կիսում այդ վստահությունը, շատ ուրախ կլինեի, որ իրականում այդպես լիներ, բայց չեմ կիսում այդ վստահությունը, և ես պնդում եմ այն կարծիքը, որ պարտադիր է Արցախում ժամանակավորապես դադարեցնել ընտրական գործընթացները, որովհետև ժողովրդի անվտանգությունից ու առողջությունից վեր ոչինչ չկա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ