24 03 2020

130 հոգու ԱԺ-ում հավաքելով վատ օրինակ ենք ծառայում մարդկանց․ Էդմոն Մարուքյան



ԱԺ հերթական քաօրյա աշխատանքի մեկնարկին Էդմոն Մարուքյանը դիմեց Արարատ Միրզոյանին՝ առաջարկով․

«Արտակարգ դրությունը որևէ ազդեցություն չի ունենում ԱԺ-ի վրա։ Բայց այս նորմը սահմանադիրը նախատեսել է այն պարագաների համար, երբ կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն և դրանով հնարավոր է փորձի միջամտել և թույլ չտալ, որ Ազգային ժողովը գործի։ Ես կարծում եմ, որ մենք ԱԺ 4-օրյա նստաշրջանը գումարելով հիմա 130 հոգով այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին աշխատանքի հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ երեկվա վարչապետի հայտարարությունից հետո։ Ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկենք ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով և հիմա քվորում չապահովենքմ, չհսատատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստը չիրականցնենք, առավել ևս չունենք հրատապ նախագիծ, որը կապված է արտակարգ դրության իրավական  ռեժիմի հետ»։

Ի պատասխան ԱԺ նախագահը նշեց, որ կյանքը շարունակվում է և հենց որպես օրինակ ոչ թե պետք է տանը նստել այլ շարունակել աշխատանքները։

Մանրամասն՝ տեսանյութում 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ