22 03 2020

Խոհեմ կլինի հետաձգել ընտրություններն Արցախում․ «Իրավական կրթություն»

Խոհեմ կլինի հետաձգել ընտրություններն Արցախում․ «Իրավական կրթություն»

«Իրավական կրթություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես տեղեկացրել էինք, «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնելու մարտի 31-ին Արցախում տեղի ունենալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Միեւնույն ժամանակ «Իրավական կրթություն» հասարակական կազմակերպությունը
հայտնում է խորը մտահոգություն՝ ելնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից։

Համաշխարհային տենդենցները, այդ թվում՝ ՀՀ-ում իրավիճակը, ցույց են տալիս, որ կորոնավիրուսը ոչ միայն չի նահանջում, այլ ընդհակառակը՝ գտնվում է իր զարգացման գագաթնակետին:

Կարծում ենք՝ խոհեմ կլինի հետաձգել ընտրությունները և երկրում հայտարարել արտակարգ դրություն։ Նախ՝ ակնհայտ է, որ թեկնածուները չեն կարողանում ամբողջական ծավալով քարոզարշավ իրականացնել, բացի այդ ակնառու է, որ այս իրավիճակը ազդելու է ընտրություններին ընտրողների մասնակցության թվի վրա։ Նման տենդենցները սկսել են նկատելի դառնալ, հիմնվելով ստացվող այն տեղեկությունների վրա որոնց համաձայն, բավական են դեպքերը, երբ անձինք խուսափում են իրականացնել դիտորդի կամ վստահված անձի կամ այլ գործառույթներ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսով։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում քննարկել ԱՀ արտակարգ իրավիճակ հայտարարելու եւ ընտրությունների հետաձգման հարցը՝ հանրային առողջության ապահովման նպատակով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ