21 03 2020

​Թեկնածուներն Արցախի նախագահի հետ պետք է նստեն կլոր սեղանի շուրջ․ փորձագետ

​Թեկնածուներն Արցախի նախագահի հետ պետք է նստեն կլոր սեղանի շուրջ․ փորձագետ

Panorama.am-ը գրում է․ «Անկասկած, ռացիոնալ հատիկ կա այն առաջարկների մեջ, որոնց հեղինակները կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն մտցնել՝ բնակչությանը կորոնավիրուսից պաշտպանելու համար»։

Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետևանքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ակտիվացած այն պնդումներին, որ Արցախն էլ պետք է գնա արտակարգ դրության՝ չեղարկելով մարտի 31-ին նախատեսված համապետական ընտրությունները։

Փորձագետը նկատեց, ի վերջո, մեծ հաշվով Արցախը հայոց աշխարհի մի հատվածն է, և եթե Վաղարշապատում կամ Երևանում կորոնավիրուսակիրներ կան, ապա մեծ է ռիսկը, որ վիրուսը հասնի նաև Արցախ աշխարհ։

«Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա տեղյակ եմ, որ նախագահի, պատգամավորի թեկնածուներ կան, որոնք կոչ են անում հետաձգել դրանք։ Այստեղ, սակայն, մի կարևոր հանգամանք կա։
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե նախագահի թեկնածուները՝ գոնե ընտրապայքարի առաջատարները ժամ առաջ գործող նախագահի հետ նստեն կլոր սեղանի շուրջ և այս հարցում կոնսենսուսային որոշում կայացնեն»,-ընդգծեց Նազարյանը։

Փորձագետը պնդում է՝ պետք չէ, որ ընտրությունները հետաձգելու առաջարկը հաղթաթուղթ դառնա Արցախում ապակայունացման ջանքեր թափող որոշ խմբերի ձեռքին։

«Արցախի բնակչության առողջությունն առաջնային է։ Դա նաև անվտանգության հարց է, բայց ընտրությունը հետաձգելու կամ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը պետք է կայացվի քաղաքական ուժերի միասնական որոշմամբ»,-ասաց Նազարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ