20 03 2020

Քարոզարշավը կարող է նպաստել Արցախում կորոնավիրուսի տարածմանը. քաղաքագետ․ News.am

Քարոզարշավը կարող է նպաստել Արցախում կորոնավիրուսի տարածմանը. քաղաքագետ․ News.am

News.am-ը գրում է․ «Եթե Արցախում ընտրությունների քարոզարշավի ընթացքում որոշ քաղաքական ուժերի ձեռնտու լինի դիվիդենտներ հավաքել աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում, ապա այդ մոտեցումն անթույլատրելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Էդուարդ Սարիբեկյանը:

Նրա խոսքով` հնարավոր համաճարակաբանական սպառնալիքի հաղթահարումից հետո քարոզարշավը կարելի է վերսկսել, քանի որ ոչ մի քաղաքական գործընթաց չարժե նրան, որպեսզի վտանգվի մարդկանց ֆիզիկական անվտանգությունը:

«Իրականում Արցախը միայն մի «դարպասներ» ունի դեպի արտաքին աշխարհ, որն անցնում է Հայաստանով: Բացի այդ, հանրապետությունը սահմանակից է Ադրբեջանին, Արցախի պաշտպանությունը դրված է այնտեղ ապրող մարդկանց ուսերին եւ` Հայաստանի, որը նրա անվտանգության երաշխավորն է: Ուստի, եթե Արցախում իրավիճակը վատթարանա, ապա միջազգային հարաբերությունների ոչ մի այլ սուբյեկտ նրան օգնության չի գա: Չի բացառվում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարող է կրկնվել Արցախում: Հարց է ծագում. արդյո՞ք նպատակահարմար չէ որքան հնարավոր է շուտ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել` լուրջ հետեւանքներից խուսափելու համար»,- նշել է նա:

Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանն ու Արցախը 30 տարի շարունակ սերտորեն կապված են միմյանց հետ, այդ թվում  նաեւ` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մակարդակում:

«Սակայն լիարժեք պրոյեկտել քաղաքական գործընթացները երկու հանրապետություններում նույնպես սխալ է: Որքան էլ որ հայտարարվի այն մասին, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», երկու երկրներում դեռ առանձին իշխանություններ են գործում: Ուստի, Արցախում արտակարգ դրության հնարավոր հայտարարումը չի կարող պայմանավորվել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով, քանի որ դա պայմանավորված կլինի միայն բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ», - շեշտել է Էդուարդ Սարիբեկյանը:

Նա հավելել է, որ, չնայած քաղաքական գործընթացներին, կորոնավիրուսը տարածվելու հատկություն ունի՝ 2 շաբաթ գտնվելով ինկուբացիոն շրջանում, եւ մարդկանց կուտակումը կարող է նպաստել վարակի արագացված տարածմանը, իսկ քարոզարշավի ընթացքում, ինչպես գիտեք, մարդիկ ավելի սերտ շփում են սկսում, ինչը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել:

«Քարոզարշավը կարելի է շարունակվել այն պահից, որտեղ եւ դադարեցվել է, ինչպես դա որոշվել էր հանրաքվեի հետաձգման դեպքում»,- եզրափակել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն էր հայտարարել մարտի 16-ից մինչու ապրիլի 14-ը:

Նշենք, որ մարտի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 136 դեպք, մի մարդ առողջացել է:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները  տեղի կունենան մարտի 31-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ