Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ուզում էի լայվ մտնեի, բայց հարամեց իր ուղիղ եթերով։ Ասել եմ և ասում եմ՝ պրոբլեմը բնավ ինքը չէ, պրոբլեմը իրեն հավատացողներն են։ Օրինակ նրանք, ովքեր հավատալով աբսուրդային "հեսա լավա լինելու" հիմնազուրկ գաղափարին՝ վազել և սպառողական վարկեր են ձևակերպել։
Հասկանում եք չէ՞, որ իրենք առաջինն են դուրս գալու փողոց և գոռալու՝ Նիկոլ հեռացի, և կրկին սպասելու են նոր "փրկիչի", ով կրկին կշռայլի խոստումներ, որոնք հիմք ընդունելով՝ հենց այս մարդիկ կրկին վազելու են բանկ՝ նոր վարկ ստանալու։
Մեր ժողովուրդը պատրաստ չէ ընդունել ճշմարտությունը, չի ուզում գեթ մեկ անգամ ստեղծված իրավիճակի մեղքը իր վրա վերցնի։
Ինձ շատ են հարցնում, թե երբ է այս ամենը ավարտվելու։
Պատասխանը շատ պարզ է՝ այս ամենը Նիկոլի գնալով չի ավարտվելու: Իրականում մենք կփաստենք ավարտը այն ժամանակ, երբ յուրաքանչյուր անձ իր դերակատարությունը կստանձնի իր իսկ հայրենիքի զարգացման և կայացման գործում։ Եվ այդ մեկ անձը դու ես, և այդ մեկ անձը դու ես և այդ մեկ անձը դու ես և այդ մեկ անձը դու ես։))))))
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը