Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հիմա ո՞նց չարձագանքեմ գերագույն գլխավոր ստատուսագրի վերջին գրածին։ Լուրջ, արդեն չեմ կարողանում տարբերել՝ Նիկոլը չհասկանալո՞վ է այս ամենը գրում, թե՞ հատուկ մանիպուլյացիաներ են։
Ախր ո՞վ ասաց, որ ձեր հրապարակած «թափանցիկ թվերն» իրական վիճակն են արտացոլում։
Ուշադիր կարդացե՛ք. չեմ ասում հատուկ եք թաքցնում։
Ասում եմ՝ հաշվի առնելով թե՛ այլ երկրների փորձը, թե՛ այն, որ այդ թեստեր անելը ժամանակ է պահանջում, թե՛ այն, որ թեստավորողների մարդկային ու ժամանակային ռեսուրսն էլ է սահմանափակ, թե՛ այն, որ ամեն թեստավորվող ունի պոտենցիալ ավելի մեծ շրջանակ շփումների, քան դուք հասցրել եք բացահայտել և մեկուսացնել... այդ ամենը հաշվի առնելով՝ վարակակիրների թիվը միշտ էլ ավելի մեծ է լինելու, քան դուք հասցրել եք մեկուսացնել, առավել ևս՝ թեստավորել ու որպես «մեր բոլոր դեպքեր» հայտարարել։
Ու հենց սա է կարևոր հանգիստ, առանց ավելորդ հուզականության հասցնել ժողովրդին ու բացատրել, թե ինչ կարևոր է այս ամենին լուրջ վերաբերվելը։
Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա այո՛, Նիկո՛լ, բոլոր երկրներում էլ վիճակագրության խնդիրներ կան.
• նախ, արդեն նշածս պատճառներով վարակակիրների թիվը միշտ ավելի մեծ է, քան բացահայտվել է, ինչքան էլ թափանցիկ աշխատես,
• որոշ երկրներ հատուկ թաքցնում են դեպքերը և համաճարակի մասշտաբները (ինչպես մեր հարևաններից մեկը փորձեց անել), բայց մաթեմատիկան օգնում է իրենց բռնացնել։
Հ.Գ. Հանկարծ չփորձեք թվեր թաքցնել, դա կլինի ձեր իշխանության վերջի սկիզբը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը