17 03 2020

Ռուստամ Բադասյանը նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԿԱԾ աշխատակազմին

Ռուստամ Բադասյանը նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԿԱԾ աշխատակազմին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:

Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Գլխավոր հարկադիր կատարողի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը:

Նախարարը շնորհավորել է Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող Ծառայությունում: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նաև Դավիթ Բեգինյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

Նախարարն ընդգծել է, որ Ծառայությունից սպասելիքները մեծ են և սեղմ ժամկետներում համակարգում տեսանելի բարեփոխումներ իրականացնելու հանձնարարական է տվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ