16 03 2020

Պետությունը պիտի լծակ ունենա, ասի՝ եթե չբացես, դուռը ջարդում եմ, մտնեմ. վարչապետ

Պետությունը պիտի լծակ ունենա, ասի՝ եթե չբացես, դուռը ջարդում եմ, մտնեմ. վարչապետ

ԱԺ հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, նշեց․

«Կա պարզ վիճակագրություն։ Վերջին 4 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվը հնգապատկվել է։ Ամսի 11-ին մենք ունեինք մոտավորապես 6 կամ 7 հիվանդ, այս դինամիկան մեզ ստիպել է մտածել, որ չեղավ, այսինքն՝ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը։ Վերջին 2 օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 4 կամ 5 ախտորոշում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կիսվեց փորձով՝ պատմելով, որ եղել են մարդիկ, որոնք կոնտակտավոր էին  3 4 օր թաքնվում էին. «Իրավապահ մարմինները Առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են այդ մարդկանց։ Որ հետախուզման մեջ ես լինում ընդհատակում ես հայտնվում, դա հասկանում եմ, բայց որ հիվանդ ես եւ թաքնվում ես բոլորից, այդ թվում բժիշկներից, դա դժվար է հասկանալ։ Այսօր 128 քաղաքացու մոտ ջերմություն է եղել, որոնց խնդրել ենք՝ տուն գնան։ Բա մարդը ասում է՝ չէ, չեմ վերադառնում, է չեմ վերադառնում։ Մարդ կա թերթիկը լրացրել է, բացատրել են, թե ինքը ինչ պետք է անի, զանգել են, հարցրել են՝ ինչպես է իրեն զգում, ասել է՝ ոչ մի պրոբլեմ չկա, գնացել են դուռը ծեծել են, դռան հետեւից ասել է՝ ամեն ինչ նորմալ է, ասել են՝ բացեք տեսնենք, որ նորմալ է, ասել է՝ չեմ բացում։ Այս դեպքերում պետությունը պիտի լծակ ունենա, որ ասի՝ չէ պիտի բացես, եթե չբացես՝ դուռը կոտրում եմ ու մտնեմ։ Հիմա վտանգ կա, որ մասշտաբը կարող է փոխվել, այդ պատճառով պետությանն անհրաժեշտ են լծակներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ