15 03 2020

Հայտարարեք արտակարգ դրություն, հապաղելը կդառնա հանցանք․ Կարապետ Պողոսյան

Հայտարարեք արտակարգ դրություն, հապաղելը կդառնա հանցանք․ Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը գրում է․

«Մարտի մեկից մինչ այսօր ֆիքսենք մի քանի փաստ
.
1. Կազմակերպվեց քարոզարշավ, որը ավելի նպաստեց ատելության գեներացմանը, ոչ թե էպիդեմիայի կանխարգելմանը:

2. Պետական, առանց այն էլ չաշխատող, ապարատը լծվեց քարոզարավին, ոչ թե զարգացող համաճարակը կառավարելուն...

3. Ծաղկաձորը, որպես ՀՀ թիվ մեկ զբոսաշրջային կենտրոն, վերածվեց կառանտինային քաղաքի:
Էջմիածինը, որպես համայն հայության հոգևոր կենտրոն, դարձավ վիրուսային էպիկենտրոն:
Գյումրին էլ, ինչ որ շնաբարոներ, փորձեցին բռնության օրրան հռչակել:
Կարելի է անվերջ շարունակել...

Ինչևէ, դեռևս հակված եմ մտածելու, որ այս ամենը անփորձության և ապաշնորհության արդյունք էր, ոչ թե դրսի (սոռոսական) ինչ որ ծրագիր...

Հետևաբար, քանի դեռ ավելի հեռուն չեք գնացել, հայտարարեք արտակարգ դրություն, ստեղծեք ժամանակավոր կառավարման մարմիներ, ամբոջ երկրով հայտարաեք կամավորների մոբիլիզացիա, ժամանակավորապես մոռացեք ձեր ինքնանպատակ հավակնությունները, հնի ու նորի, սև ու սպիտակի բաժանումները, բոլոր գործողություններում ընդգրկեք արհեստավարժների: Ամեն րոպե հապաղելը այլևս կդառնա դավաճանություն, հանցանք ՀՀ քաղաքացու նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ