12 03 2020

Որևիցե փոփոխություն հօգուտ Ադրբեջանի չի բխում Իրանի շահերից. Վարդան Ոսկանյան



Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական հարաբերություններին՝ ասաց, թե չի կարելի առանց Իրանին անդրադառնալու՝ անդրադառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Իրանագետի խոսքով՝ Սիրիայում Իրանի ներգրավվածությունը միայն կրոնական գործոնով բացատրելը կոպտագույն սխալ է: Ըստ նրա՝  իրանցիների հեռագնա ծրագրերում նպատակ կա ապահովել Իրանի համար ելք դեպի Միջերկրական ծով, որն Իրանի արտաքին քաղաքական օրակարգի և անվտանգային օրակարգի մի մասն է, և հենց սրանով է նաև պայմանավորված Սիրիայում Իրանի ներկայությունն ու դրա հետևանքով՝ ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը:

«Այս իմաստով ակնհայտ է, որ Ռուսաստանը հեռագնա տեսլականի առումով այդքան էլ չի կարող խանդավառված լինել իրանական, հատկապես, էներգետիկ ծրագրերով, որովհետև էներգետիկ շուկայում Իրանը բնական մրցակից է Ռուսաստանին, հատկապես՝ գազային ոլորտում: Իսկ իրանցիների հեռագնա ծրագիրը ենթադրում է նաև իրանական գազամուղի ելք դեպի Միջերկրական ծով, այնուհետև՝ Եվրոպա, և այս համատեքստում՝ ռուս-իրանական շահերի որոշակի հակասություն կամ մրցակցություն Սիրիայի ներսում կա»,- ասաց Վ. Ոսկանյանը՝ նշելով, որ, չնայած այդ հանգամանքին՝ Իրանն ու Ռուսաստանը ներկայումս սերտորեն համագործակցում են սիրիական թնջուկի կարգավորման ուղղությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ