Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Տարածքային կառավարման նախարար, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի ելույթի ժամանակ կապանցի բնակիչը սկսեց գոռալ՝ ասելով, որ իրեն վարչապետին հարց տալու իրավունք չեն տալիս
«Ես չեմ եկել խանգարելու, չեմ եկել պատերազմելու,- Փաշինյանին ասել է տղամարդը,- իմ միկրոֆոնը գողացել են, ազատ խոսքից զրկված քաղաքացի եմ»։
Տեսնելով, որ տղամարդը չի հանդարտվում ու շարունակում է գոռգոռալ, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կներեք, ես հիմա պիտի գնամ, ելույթ ունեմ», և հեռացել։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը