06 03 2020

«Մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք» բանաձևը հակացուցված է․ Իշխան Սաղաթելյան



Հանրության լայն ներգրավմամբ տնտեսություն ունենալու հիմնարար նպատակադրմանը հակացուցված է «մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք, ուրեմն ցանկացած պարագայում ճիշտ ենք» բանաձևը: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական և առարկայական մի շարք այլ գործոններով պայմանավորված այսպիսի բարդ իրավիճակում մեր երկրի կայուն զարգացումն այլընտրանք չունի: «Իսկ  հատկապես տնտեսության ներառական զարգացումը պահանջում է նախևառաջ լսել դիմացինի տարբերվող տեսակետները, իրականում հաշվի նստել օբյեկտիվ փաստարկների հետ: Մեր այս նախաձեռնությունը միտված է այս նպատակներին»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը: 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ