06 03 2020

«Ասկերանի փամփուշտը» ֆիլմի պրեմիերան՝ Վիտալի Բալասանյանի տարեդարձին

«Ասկերանի փամփուշտը» ֆիլմի պրեմիերան՝ Վիտալի Բալասանյանի տարեդարձին

Մարտի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ասկերանի փամփուշտը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է 1988-ի փետրվարի 22-ի Արցախյան պայքարի մեկնարկին։ Այս մասին տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի գրասենյակը: Ֆիլմի շնորհանդեսից զատ, ներկայացվեց նաև Արցախի նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության և Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի քարոզարշավի երգը։

Ֆիլմի դիտմանը ներկա էին 1988-ի փետրվարյան այդ դեպքերի ականատեսներ և բազմաթիվ այլ հյուրեր, Վ. Բալասանյանի աջակիցներ, ընտրողներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան եւ այդ օրերի մասին պատմեցին գեներալ Արմեն Ղահրամանյանը, գնդապետ Գրիգորի Գասպարյանը, Ասկերանի շրջանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ականատեսները վերհիշեցին, թե ինչպես սկսվեցին և զարգացան այդ վճռորոշ իրադարձությունները, որոնք դարձան հաղթական պայքարի մեկնակետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ