Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համակարգի վերին օղակներում դավաճաններ լինելու հայտարարություններին:
«Ընդհանուր առմամբ համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր և ցանկացած դեպքում, երբ հստակեցվում են և բացահայտվում, կայացվում են համապատասխան որոշումներ: Գործնականում մինչ այսօր բազմաթիվ քայլեր են կատարվել, սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից, մինչև որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլևս չեն աշխատում, դրանք բոլորն այդ նպատակին են ծառայում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը