04 03 2020

Մեզ համար Թուրքիան անվտանգային սպառնալիք է. Տաթևիկ Հայրապետյան



Թուրքիայի քաղաքականությունը նոր չէ, դեռ 90-ականներից Թուրքիան հստակ դիրքավորվել է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ՝ սատարելով Ադրբեջանի առաջ քաշած դիրքորոշումները: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Ավելին՝ 93 թվականին փակել է սահմանը Հայաստանի հետ, մշտապես փորձել է ինչ-որ ազդեցություններ ունենալ բանակացին գործըթնացի վրա և կարծում եմ, որ դրանք գերազանցապես ձախողվել են»: 

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ նախօրեին Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ ոչ առաջնային է, ոչ էլ ենթադրվում է, որ միգուցե վերջինը. «Ավելին՝ համանախագահները հանդիպել են ոչ միայն Թուրքիայի, այլև Բելառուսի արտգործնախարարի հետ հանդիպումներ են ունեցել, եթե չեմ սխալվում նույնիսկ Ալբանիայում, այսինքն ինչ-որ պարբերական բնույթ են դրանք կրում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ