03 03 2020

Կարծում եմ՝ Արմեն Դանիելյանի հետ համեմատությունը վիրավորական է ձեզ համար․ Խուդոյանը՝ Դանիբեկյանին



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով, որ վերջինս միջոցներ ձեռնարկի, որպեսզի Վերաքննիչ քրեական դատարանից գործն ուղարկվի Առաջին ատյանի դատարան՝ մակագրման։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան այն ժամանակ, երբ Աննա Դանիբեկյանն արդեն վերադարձել էր արձակուրդից և գործը մակագրվել էր նրան։

Խուդոյանը նշեց, որ, եթե նույնիսկ դատարանը վստահ է, որ կարող է անաչառ որոշում կայացնել, միևնույնն է, ԲԴԽ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Դանիբեկյանը և Արմեն Դանիելյանը իշխանության համար ցանկալի դատավորներ են, խոսուն հանգամանք է։ Խուդոյանի խոսքով՝ հարգանք և համակրանք ունի Դանիբեկյանի նկատմամբ, բայց Արմեն Դանիելյանի հետ համեմատությունը վիրավորական է և խոսուն հանգամանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ