Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը գրում է․
«Թուրքիան Սիրիայում գործում է մոտավորապես նույն տրամաբանությամբ, ինչ որ Հայաստանը՝ Ադրբեջանում։
Մենք ասում ենք, որ Արցախի անվտանգությունը ապահովվում է «ազատագրված-գրավված» տարածքները՝ պաշտպանական խորության խնդիր է լուծվում։ Նույնը ասում է Թուրքիան՝ Սիրիայի քուրդ «տեռորիստների» վտանգից պաշտպանվելու համար անվտանգության միջանցք է Սիրիայում ստեղծում։
Նաեւ Իբլիդի սուննի արաբները նույնպես ինքնորոշվում են, իսկ ինքը նրանց օգնում է ազատվել ոչ դեմոկրատ Ասադից։ Մի խոսքով առեւտրի թեմա է բացվում։
Կարելի է եւս մի քանի զուգահեռներ տանել։
Հիմա, երբ բանակցություններ են գնում, Թուրքիան այդ զուգահեռներն է տանում եւ Սիրիայի խնդրի հետ Արցախի խնդիրն է արդեն դնում։ Այսինքն, ինչու Ռուսաստանը եւ մյուսներն այդ երկու դեպքերի հանդեպ տարբեր դիրքորոշում են ցուցաբերում։ Նաեւ, եթե Ռուսաստանը Թուրքիայի ազդեցության գոտի է մտնում, ապա ինքն էլ Ռուսաստանի ազդեցության գոտին կմտնի։
Հասկանալի է, որ բացի զուգահեռներից կան տարբերություններ, նաեւ բոլորը միաժամանակ տարբեր խնդիրներ են լուծում, Թուրքիայի համար էլ Սիրիան ավելի կենսական է եւ այլն, բայց պրոցեսը տանում է նրան, որ Սիրիան ու Արցախը կարող են նույն կաթսայում հայտնվել, ինչից պետք է խուսափել։ Դա արդեն մեր արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի, վաղուց պետք էր այդ ուղղությամբ մտածել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը