Մենք չպետք է Մարտի 1-ի էջը փակենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Մարտի 1»-ը բացահայտված է, բայց չկան փաստեր։ Մարտի 1- ի ամենացավոտ կետը սպանությունները մինչ այսօր ոչ միայն չի բացահայտվել, այլև պատշաճ ձևով չի ուսումանսիրվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ այսօր մնում է չբացահայտված «Մարտի 1»-ի ամենացավոտ հարցը՝ 10 անձանց սպանությունը․ «Նախորդ իշխանությունները «Մարտի 1»-ը չեն բացահայտել, իսկ նոր իշխանությունները, արդեն երկու տարի աշխատելով, ևս չեն բացահայտում այն, ընդհակառակը՝ մեկը մյուսի հետևից անհավատալի ստեր են տարածվում այս կամ անձի մասին, նշանակվել է մեկ մեղավոր, և հոգեբանական խոշտանգման են ենթարկվում զոհերի ընտանիքների անդամները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը