02 03 2020

Մարտի 1. Ռեստորանային օր. Top-News.am

Մարտի 1. Ռեստորանային օր. Top-News.am

Top-News.am-ը գրել է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե անցյալ, թե այս մարտի 1-ն անցկացրել է ռեստորաններում։ Ինքը դրանով հպարտ է, և ոչ մի վատ բան դրա մեջ չի տեսնում։

Անցյալ տարի երթի մասնակիցներին թողեց ճամփի կեսին ու իր շքախմբով գնաց ռեստորան: Այս տարի էլ հասկացավ, որ երթին մարդ չի գալու, մի քանի րոպեով գնաց Մյասնիկյանի արձանի մոտ ու «քյոհնա քեֆչիի» նման օրն անցկացրեց ռեստորաններում։ 

Բայց իսկապես ամենակարևորն այն է, որ նա դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում։ Ինչ-որ մի ուժ, ներքին ուժ, նրան մարտի 1-ին մղում է քեֆերի։

Այդ ուժը նրան չի մղում փակվել տանը, մնալ մենակ ու նորից խորհել կատարվածի, մտածել իր և այլոց պատասխանատվության մասին։ Այդ ուժը նրան չի մղում գնալ զոհերի հարազատների տուն, չի մղում գնալ վիրավոր ոստիկանների տուն...։ Միայն ռեստորան։ Սա խորքային ու շատ կարևոր իրողության մասին է խոսում։

Նա զոհերի հարազատներին ուղարկում է Հանրային հեռուստաընկերություն և օրվա PR-ը հանձնում Պետրոսին, իսկ ինքը շտապում ռեստորան՝ ուտելու, խմելու, նշելու։ Ամեն ինչից անկախ՝ պետք է կարողանաս նման բան անել։ Պետք է ուտելիքը կուլ գնա՝ ի վերջո։ և գնում է: Ավելին, դեռ ի լուր աշխարհի հայտնում են, որ չեն բավարարվել մի ռեստորանով, այլ ռեստորանից ռեստորան են գնում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ